Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Կոսմետոլոգի խորհուրդը կանանց. 168.am

Կոսմետոլոգի խորհուրդը կանանց. 168.am

Տարիքային փոփոխությունները կանանց, մոտ նախ և առաջ, նշմարվում են դեմքի մաշկի վրա: Առաջին իսկ նշանները նկատելով՝ կանայք սկսում են ակտիվ պայքարել դրանց դեմ: Այդ պատճառով կանայք դիմում են կոսմետոլոգիական կենտրոններին և հսկայական կարողություն են ծախսում դեմքի մաշկի երիտասարդացման վրա: Հիմնական հայտնի մեթոդներից է բոտոքսը կամ պլաստիկ վիրահատությունը:

Interesbook կայքը ներկայացնում է բնական միջոց, որը կօգնի երիտասարդացնել մաշկը՝ առանց հսկայական կարողություն ծախսելու: Այս միջոցն օգնում է ազատվել անհարթություններից և մանր կնճիռներից:

Բաղադրություն

1-1.5 ճ/գ կարտոֆիլի օսլա,
5 ճ/գ գազարի հյութ,
1 ճ/գ թթվասեր,
ջուր:


Օսլան խառնեք 0.5 բաժակ ջրում: Խառնուրդը լցրեք կաթսայի մեջ, վրան ավելացրեք 0.5 լ եռացրած ջուր և եփեք մինչև խյուսանման զանգված ստանալը: Ապա ավելացրեք գազարի հյութն ու թթվասերը: Ամբողջը լավ խառնեք և թողեք սառչի: Խառնուրդը հաստ շերտով քսեք դեմքին և թողեք մնա 20-25 րոպե:

Ապա տաք ջրով մաքրեք դեմքն ու խոնավեցնող քսուկ քսեք: 3 օր շարունակ ամեն երեկո դրեք դիմակը: Այն պետք է կրկնել 2 շաբաթը մեկ անգամ:

Դիմակն օգտագործելուց հետո կզգաք, որ ձեր դեմքը փափկել և նրբացել է: Կնկատեք նաև, որ ավելի սնուցված և առողջ տեսք է ստացել դեմքի մաշկը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ